HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժածներից  3-ին վաղը կտեղափոխեն Հայաստան

Վրաստանի Գորիի մոտակայքում տեղի ունեցած պատահարից տուժած՝ Թբիլիսիում բուժում ստացող մեր հայրենակիցներին է այցելել առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ 

Փոխնախարարի խոսքով՝ Թբիլիսիի վնասվածքաբանության ինստիտուտում բուժում ստացող հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է  արհեստական շնչառության սարքին միացված:

Մյուս 2-ը բուժում են ստանում Թբիլիսիի Իաշվիլիի կլինիկայում։ Մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսինը՝ միջին ծանրության: Նրանցից մեկին, ում առողջական վիճակը թույլատրում է տեղաշարժ, առավոտյան կտեղափոխեն Հայաստան։

Պատահարից տուժած Գորիի հիվանդանոցում բուժում ստացող մյուս 2 մեր համաքաղաքացիներին այցելել է Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը: Նա տեղեկացրել է, որ տեղի բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատում են տեղաշարժման ենթակա։ Նրանք ևս կտեղափոխվեն Հայաստան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։