
«Դեպի Հայք» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած երիտասարդները հյուրընկալվել են պաշտպանության նախարարությունում
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հուլիսի 8-ին հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում 15 երկրներից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Գաբրիել Բալայանը ներկայացրել է հայկական բանակի գործունեության և զարգացման առաջնահերթությունները, զինված ուժերում իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերը, ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները։
Պաշտպանության նախարարի տեղակալը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդների՝ զինված ուժերում ընթացող բարեփոխումներին և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել