HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին Եվրոպայի խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Միշելին Եվրոպայի խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ի սրտե շնորհավորում եմ Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանը մեծապես արժևորում է Եվրոպական միության և անդամ երկրների հետ գործընկերային հարաբերությունները, որոնք թևակոխեցին զարգացման նոր փուլ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ ապահովելու համաձայնագրի արդյունավետ կիրարկումը՝ մեր կողմից որդեգրված բարեփոխումների օրակարգին համահունչ։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք է՛լ ավելի խորացնել ՀՀ-ԵՄ գործընկերությունը` միտված մեր քաղաքացիների համար շոշափելի արդյունքների գրանցմանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter