HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Սինգապուրի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սինգապուրի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Սինգապուրի Հանրապետության Սինգապուրի զբոսաշրջության խորհրդի միջև ստորագրվել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հաղորդում է էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության ետ կապերի վարչությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի ներկայությամբ փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կոհ Պոհ Կունը: 

Հաղորդագրության համաձայն՝ հուշագրի նպատակն է զարգացնել զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը հավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա։ 

Հուշագրով կողմերը համաձայնել են զբոսաշրջության բնագավառում փոխանակվել համապատասխան տեղեկատվությամբ և լավագույն փորձով, ստեղծել կարողությունների զարգացման հնարավորություններ, խրախուսել երկու երկրների մասնավոր հատվածների միջև համագործակցությունը գործարար համաժողովների և B2B հանդիպումների միջոցով, տեղական և միջազգային մակարդակով երկու երկրների ճանաչելիության բարձրացման նպատակով կազմակերպել տարբեր ձևաչափերի ճանաչողական այցեր։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter