
Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն
Հուլիսի 8-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2019 թվականի առաջին կիսամյակի ծրագրերի կատարման ընթացքը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման և ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել