
Վթարային ջրանջատումներ՝ Դիլիջանում հուլիսի 9-ին, Սիսիանում՝ հուլիսի 9/10-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 9-ին ժամը 09։00-21:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Գայի, Սայաթ- Նովա, Կալինինի, Գետափնյա, Իվանովո, 26 Կոմիսարների, Մյասնիկյան, Հովսեփյան փողոցների և Թբիլիսյան խճուղու ջրամատակարարումը:
Հուլիսի 09-ին ժամը 10։00-ից մինչև հուլիսի 10-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Սիսիան քաղաքի՝ Խանջյան, Նար-Դոսի, Ֆիզկուլտուրնիկների փողոցների և Իսրայել Օրի փողոցի 3, 5, 1ա, 1բ, 1գ համարների ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել