HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դատախազությունն ուսումնասիրում է «Վահագն Դավթյան» այգու վարձակալների մասին «Հետք»-ի հրապարակումը

Երևան քաղաքի դատախազությունն ուսումնասիրում է «Վահագն Դավթյանի» զբոսայգում տրված վարձակալությունների մասին «Հետք»-ի հրապարակումը։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ անդրադարձել էինք «Վահագն Դավթյանի» զբոսայգում, որն ավելի հայտնի է որպես «Արաբկիր» մանկական զբոսայգի, վարձակալությամբ տրված տարածքների գործարքներին։

Վարձակալության պայմանագրերի ուսումնասիրությունից պարզել էինք, որ զբոսայգում տարածք են վարձակալել՝ 1 քմ-ի համար տարեկան վճարելով ընդամենը 160, 270, 440, 650, իսկ առավելագույնը՝ 1600 դրամ։ Վարձակալների շարքում էին նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Մխիթարյանի եղբայրը՝ Անդրանիկ Մխիթարյանը և Աննա Ալեքսանյանը՝ Արաբկիրի դատախազի նախկին տեղակալ Ալեքսան Ալեքսանյանի դուստրը։

Այս պահին այգում տարածքներ է վարձակալում 10 տնտեսվարող։ Նրանց կեսը փաստացի ավելի մեծ տարածքներ է զբաղեցրել, երբեմն՝ մի քանի անգամ ավելի, քան նշված է վարձակալության պայմանագրերում: Հինգ վարձակալների պայմանագրերի ժամկետն ավարտվել է տարիներ առաջ։ Թեև վարձակալության պայմանագիր չի վերակնքվել՝ նրանք շարունակում են այգում գործունեություն ծավալել։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը «Հետք»-ին հավաստիացրել էր, որ վերանայվելու են այգու բոլոր վարձակալների հետ կնքված պայմանագրերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter