HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի մի շարք խոշոր օբյեկտներ խախտում են հրդեհային անվտանգության կանոնները

Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը Երևանի խոշոր օբյեկտներում իրականացրել է հրդեհատեխնիկական հետազոտություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների խախտման մի շարք դեպքեր։ Այս մասին այսօր տեղի ունեցած ԱԻՆ ղեկավար անձնակազմի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նախարար Արմեն Երիցյանին։

ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները հրդեհային անվտանգության կանոնները խախտած օբյեկտների վերաբերյալ գրել են համապատասխան կարգադրագրեր ու կազմել արձանագրություններ։

Այսուհետև «Արտակարգ թերթ» շաբաթաթերթի էջերում կներկայացվեն հրդեհային անվտանգության կանոնները խախտած օբյեկտների, ինչպես նաև տեխնիկական փորձաքննություն չանցած գազա- և բենզալցակայանների, կռունկների, վերելակների և արտադրական այլ վտանգավոր օբյեկտների լուսանկարները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter