HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենին

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 8-ին, Սլովակիայում ընթացող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին: 

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության գործունեության երեք հարթություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։ 

Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենն անրադադարձ կատարեցին ՀՀ-ում անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ այս առնչությամբ բարձր գնահատելով ընտրական ցիկլի ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ սերտ համագործակցությունը։

Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ում իրականացվող մարդու իրավունքների խրախուսման և ժողովրդավարական հաստատությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների շուրջ, այդ թվում դատաիրավական ոլորտում։ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ` ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ու մեր ձեռքբերումների ամրապնդմանը: Երկուստեք առանձնահատուկ կարևորվեց ԵԱՀԿ հանձնառությունների շրջանակներում այս ուղղություններով համագործակցության առավել ամրապնդումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter