Թումանյանի տուն-թանգարանի տանիքի փլուզման վտանգը վերացվել է, բայց փլուզվել են մի շարք այլ տանիքներ
Փետրվարի 10-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած ձյան պատճառով կա Երևանի Հովհ.Թումանյանի տուն-թանգարանի տանիքի փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները տեղում մաքրել են տանիքի ձյան շերտը, եւ վերացվել է տանիքի փլուզման սպառնալիքը:
Փետրվարի 10-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած ձյան ծանրությունից Վայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 2 և 7, 2-րդ փողոցի թիվ 4, 8 և 10 երկհարկանի շենքերի տանիքներ մասնակի փլվել են: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները:
Ձյան ծանրությունից փլվել են նաև Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ Մարգարյանին պատկանող անասնագոմի տանիքը 20քմ, շվաքարանը՝ 35քմ և պատը՝ 3քմ մակերեսով, Արտաբույնք գյուղի բնակիչներ Հ.Մխիթարյանին, Ռ.Բաբայանին, Ռ.Սարգսյանին, Ֆ.Թադևոսյանին, Հ.Հարությունյանին, Տ.Շահգալդյանին, Գ.Վարդանյանին, Գ.Բաբայանին, Ռ.Մկրտչյանին պատկանող անասնագոմերի, Հ.Իսրայելյանին պատկանող սանհանգույցի, Գ.Գևորգյանին պատկանող թոնրատան, Ռ.Գասպարյանին պատկանող ցախատան ու հավաբնի և Գ.Ավագյանին պատկանող ցախատան տանիքները, Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի բնակիչ Մ.Մանուկյանին պատկանող տան տանիքը՝ 106քմ, մասամբ ճակատային և ետնային պատերը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ զոհեր և տուժածներ չկան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել