Տասնյակ ավտոմեքենաներ և երկու էլեկտրաքարշ արգելափակվել են ձյան մեջ
Փետրվարի 10-ին հայտարարվել է հրշեջ-փրկարարների համահավաք «Գյումրի» երկաթգծի կայարանում: 47 հրշեջ-փրկարար և երկաթգծի 10 կամավոր աշխատակից գնացքով մեկնել են Ջաջուռ գյուղի ուղղությամբ՝ իրականացնելու ձյան մաքրման և արգելափակված 2 էլեկտրաքարշի քարշակման աշխատանքներ: Առաջին էլեկտրաքարշը դուրս է բերվել արգելափակումից և քարշակման միջոցով տեղախոխվել «Մայիսյան» երկաթգծի կայարան:
Նույն օրը Գյումրի-Ջաջուռ երկաթգծի 10,5-րդ կմ շարունակվում էին երկրորդ էլ.քարշի՝ ձյան արգելափակումից դուրս բերման աշխատանքները: Այն նույնպես դուրս է բերվել և քարշակման միջոցով տեղախոխվել «Մայիսյան» երկաթգծի կայարան:
Փետրվարի 10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ-ին հարակից տարածքում՝ ձյան մեջ, արգելափակված է 10 մեքենա: Իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ավտոմեքենաները դուրս են եկել անվտանգ տարածք:
Փետրվարի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում անվտանգ գոտի են դուրս բերվել նաև Շիրակի մարզում, Արագածոտնի մարզում, Գեղարքունիքի մարզում, Կոտայքի մարզում (Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ում ձնաբքի պատճառով մոտ 100, Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհին՝ Ալափարս գյուղի մոտ՝ 30 ավտոմեքենա), Լոռու մարզում ձյան մեջ արգելափակված մեքենաներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել