HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները հանդիպել են

Հուլիսի 9-ին Սլովակիայում անցկացվող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մարգոտ Վալստրյոմի հանդիպումը:

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-շվեդական օրակարգի մի շարք հարցերի շուրջ և վերահաստատեցին երկկողմ հանձնառությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու այն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ: 

Նախարար Մնացականյանն իր շվեդ գործընկերոջը ներկայացրեց մարդու իրավունքների խրախուսման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և դատաիրավական բսրեփոխումներին ուղղված ՀՀ քաղաքականությունը։ 

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները բարձր գնահատեցին մարդու իրավունքների օրակարգ ունեցող կազմակերպությունների և նախաձեռնությունների, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդում, ԵԱՀԿ-ում, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի և Շվեդիայի միջև հաջող զարգացող համագործակցությունը։

Շվեդ գործընկերոջ խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ առկա իրավիճակը, Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter