HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարությունը հայտնում է, որ հանդիպման առանցքում Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ԿԳՄՍ միջև համագործակցությունն էր` Կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշել են, որ նախատեսվում է պետական գերատեսչությունների հետ միասնական հարթակների ստեղծում և այդ շրջանակում մշակվելու են ռազմավարական ուղղությունները, որոնցով առաջնորդվելու է գրասենյակը՝ Հայաստանի կառավարության կողմից սահմանված առաջնահերթություններին համահունչ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ժողովրդագրական խնդիրներ, մասնավորապես,  կրթության դերը դրանց հաղթահարման գործընթացում: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն արտահայտել է իր պատրաստակամությունն աջակցելու նախարարությանը իրականացվող բարեփոխումների և հանրակրթական չափորոշիչների մշակմանը փորձագետներ ներգրավելու հարցում։ Անդրադարձ է կատարվել միջին մասնագիտական կրթության և երիտասարդության ոլորտում առկա համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ՄԱԿ-ի իրականացրած հետազոտությունները նախարարության կողմից ուսումնասիրելու հնարավորություններին` աշխատանքն առավել արդունավետ ու հետազոտահենք դարձնելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter