Այսօր Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Այսօր՝ ժամը 15։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի («ՋԷԿ») տարածքում կիրականացվեն 55 մետր բարձրությամբ թիվ 4 հովացման աշտարակի պայթեցման աշխատանքներ՝ շինբարեկարգման աշխատանքներով պայմանավորված:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ պայթեցման պատճառով, աղմուկից բացի, կառաջանա նաև փոշու ամպ։
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ փետրվարի 7-ին ջերմաէլեկտրակենտրոնի տնօրենը դիմել էր արտակարգ իրավիճակների նախարարին և խնդրել համապատասխան թույլտվություն՝ պայթեցման միջոցով ապամոնտաժելու հովացման աշտարակը, ինչի կապակցությամբ տրվել է նախարարի թույլտվությունը:
Պատճառած անհանգստության համար ջերմաէլեկտրակենտրոնի ղեկավարությունը հայցում է բնակչության ներողամտությունը:
Լուս.՝ ankakh.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել