
Կովկասյան ընձառյուծին որսալու տուգանքը կդառնա 100 մլն դրամ. խորհրդարանը միաձայն ընդունեց նախագիծը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Քրեական օրենսգրքում» և «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով ապօրինի ծառահատումների և ապօրինի որսի համար պատասխանատվության չափն առաջարկվում է մեծացնել։
Փաթեթն ընդունվեց միաձայն՝ 101 կողմ ձայնով։
Հիշեցնենք, որ փաթեթով առաջարկվում է նաև Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի արգելված որսի համար բնությանը հասցված վնասի փոխհատուցման չափը 3 միլիոն դրամից դարձնել 100 միլիոն դրամ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել