
Էներգետիկ համակարգում վթար կա. փոխվարչապետ
Էներգետիկ համակարգում վթար կա: Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»,- գրել է փոխվարչապետը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել