
Ֆինանսների նախարարությունը չի ցանկանում ընդգրկվել Հայաստանին տրամադրվող վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդներում
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպություններից Հայաստանին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող, իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կազմում չներառել իրենց նախարարության ներկայացուցչին:
Նման նախագիծ է Ֆինանսների նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Այս նպատակով ֆիննախն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 1999 թվականի որոշուման մեջ և դրանից հեռացնել նախարարության անվանումը:
Նախարարությունն ակնկալում է ձեռնպահ մնալ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպություններից Հայաստանին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման գործընթացից: Սակայն թե որն է նման ցանկության պատճառը, Ֆինանսների նախարարությունը չի պարզաբանել:
Մեկնաբանել