Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Ինչպես հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է վերջերս Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նշվել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը:
Կողմերը քննարկել են նաև Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել