HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանը մերժեց Վահագն Հարությունյանի հետախուզման որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սահակյանի, քիչ առաջ մերժեց «Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը:

Վահագն Հարությունյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակներում ապացույց կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:

Վերջին երկու դրվագներով Հարությունյանը մեղադրյալ է ներգրավվել 2018 թվականի դեկտեմբերին, մինչ այդ՝ ապացույց կեղծելու մեղադրանքի շրջանակներում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, որը պաշտպանն անօրինական է համարում:

Ըստ Պողոսյանի՝ Հատուկ քննչական ծառայությունը Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու արհեստական հիմքեր է ստեղծել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter