
Ըստ Վալերիյ Օսիպյանի՝ տեխզննման գործընթացը «ձևական բնույթ է կրում»
Կառավարության նիստին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ օրեր առաջ գրանցված մահվան ելքով վթարներին: Ասաց՝ աննախադեպ քանակով մեքենաներ են ներկրվում Հայաստան, որոնք իրենց հետ բերում են նաև պատահարների թվի աճի:
Ոստիկանապետը նշեց, որ ավելացող վթարների կանխարգելման գործառույթը պայմանավորված է ոչ միայն ոստիկանության աշխատանքով, այլև դրանք կապված են ճանապարհների վատ լուսավորության հետ, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության աննկատ համակարգով: «Ձևական բնույթ է կրում, կարելի է ասել ընդհանրապես բնույթ չի կրում: Տեխզննում չի իրականացվում: Ամեն օր ինձ ամփոփագրեր են զեկուցում, որ տրանսպորտային միջոցը ուղիղ ճանապարհին կորցրել է կառավարումը և ընկել է ձորը: Այսինքն՝ ինչ-որ մի դետալ, ինչ-որ մի բան մաշվել է, որովհետև մեր տրանսպորտային միջոցներն այսօր թե՛ ավտոշուկայում, թե՛ ներկրողները փայլեցնում են արտաքնապես, բայց իր բոլոր մասերը գտնվում են հնամաշ վիճակում»,- նշեց ոստիկանապետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ բալային համակարգի ներդրմամբ՝ կկանխարգելվեն ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:
Մեկնաբանել