HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

861 միլիոն դրամ հատկացվեց ավտոճանապարհների հիմնանորոգման համար

Կառավարության որոշմամբ՝ 861 միլիոն դրամ կհատկացվի որոշ ավտոճանապարհների հիմնանորոգման համար: Նման նախագիծ Կառավարություն ներկայացրել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Հատկացված գումարով կնորոգվի ընդհանուր առմամբ 22.7 կմ երկարությամբ  3 ճանապարհահատված: Նախարարությունը, հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը, ցանկանում է ճանապարհի նորոգման աշխատանքներն իրականացնել հրատապ բաց մրցույթով, իսկ հեղինակային և տեխնիկական աշխատանքները՝ մեկ անձից գնման ընթացակարգով:

Ծրագրի շրջանակներում կնորոգվեն նաև Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը, Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ավտոճանապարհը, Սևանի թերակղզի տանող ճանապարհը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter