Երիտասարդը դատարանից տեղափոխվել է ՁՊՎ եւ կախվել
Կոշ գյուղի բնակիչ, 21-ամյա Մանուկ Բադալյանը երեք ընկերների հետ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը նույն գյուղում ամուսնության նպատակով առեւանգել է 16-ամյա մի աղջկա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական վարչության Աշտարակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ՝ Մ. Բադալյանը ձերբակալվել է եւ տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժնի Ձերբակալվածների պահման վայրում: Իսկ նրա 3 ընկերների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հետախուզվողներից մեկն աշխատում է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Ընդ որում՝ նույն հիմնարկում է աշխատում նաեւ աղջկա հայրը:
Ապրիլի 30-ին քննիչի միջնորդությամբ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դռնփակ դատական նիստ, որտեղ քննիչը խնդրել է Մ. Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանավորումը:
Դատավորը միջնորդությունը բավարարել է, եւ տղային տեղափոխել են ՁՊՎ, որտեղ էլ Մ. Բադալյանը, մենախցում սավանով կախվելու միջոցով, ինքնասպան է եղել: Նշվում է, որ նա մենախցում մենակ էր եւ թողել է գրություն:
Փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել