HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավորներն ընդհանուր ժողով են անում ԲԴԽ անդամի թեկնածուներ ընտրելու համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում քիչ առաջ սկսվեց դատավորների հերթական ընդհանուր ժողովը։ Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության հարցն է:

Նիստին մասնակցող դատավորների թիվը հասնում է մոտ 190-ի, այսինքն՝ ընդհանուր ժողովը լիազոր է: Նշենք, որ Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։ Ընդհանուր ժողովը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին: ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերի ընտրությանը թեկնածություն է դրել 11 դատավոր՝ Դավիթ Բալայանը, Անահիտ Թումանյանը, Վահե Խալաթյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Վարդուհի Հովնանյանը, Սիմիզար Հովսեփյանը, Արգիշտի Ղազարյանը Մեսրոպ Մակյանը, Սուրեն Մնոյանը, Ռուբեն Վարդազարյանը և Ելենա Քոչարյանը:

Ժողովի մասնակից դատավորներից ոմանք չհերքեցին, որ ամենայն հավանականությամբ կքննարկի նաև Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված նամակն՝ ուղղված դատավորների ընդհանուր ժողովին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter