HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղաժամկետ դադարել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի լիազորությունները

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 11-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` հուլիսի 8-ին Գլխավոր դատախազն Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել  հուլիսի 11-ին: Ըստ այդմ՝  «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`  հուլիսի 11-ից վաղաժամկետ դադարել են Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի լիազորությունները»: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter