HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավորների ընդհանուր ժողովը որպես ԲԴԽ անդամի թեկնածուներ ընտրեց Մեսրոպ Մակյանին և Ռուբեն Վարդազարյանին

Դատավորների ընդհանուր ժողովն ավարտեց ԲԴԽ անդամների թեկնածուների վերաբերյալ քվեարկության արդյունքների ամփոփումը: Ըստ արդյունքների՝ թեկնածուներ են ընտրվել դատավոր Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը: Այս մասին «Հետքին» ասաց Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը:

Նշենք, որ Ռուբեն Վարդազարյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է:

Արման Խաչատրյանն ասաց նաև, որ Դատավորների ընդհանուր ժողովում որպես ԲԴԽ անդամ երդվել է նաեւ դատավոր Նախշուն Տավարացյանը: Վերջինս 9 ամիս առաջ ԲԴԽ անդամ էր ընտրվել, ապա հրաժարական տվել:

Նշենք, որ Տավարացյանի լիազորությունները դադարեցված չեն, բայց և չէր իրականացնում ԲԴԽ անդամի պարտականությունները, քանի որ չէր երդվել: Նրա ԲԴԽ անդամ լինելու, երդվելու հարցը պետք է քննարկվեր Դատավորների ընդհանուր ժողովի այսօրվա նիստի ընթացքում: Թե ինչ քննարկումներ են եղել դռնփակ նիստում, մեզ հայտնի չէ, բայց փաստն այն է, որ Տավարացյանը երդվել է:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14:00-ից մեկնարկել էր դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում  Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության հարցն է:

Նիստին մասնակցող դատավորների թիվը հասնում էր մոտ 190-ի: ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերի ընտրությանը թեկնածություն էր դրել 11 դատավոր՝ Դավիթ Բալայանը, Անահիտ Թումանյանը, Վահե Խալաթյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Վարդուհի Հովնանյանը, Սիմիզար Հովսեփյանը, Արգիշտի Ղազարյանը, Մեսրոպ Մակյանը, Սուրեն Մնոյանը, Ռուբեն Վարդազարյանը և Ելենա Քոչարյանը:

 

Լուսանկարում՝ ձախից՝ Մեսրոպ Մակյանը (լուսանկարը՝ armtimes.com-ի) աջից՝ Ռուբեն Վարդազարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter