
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 14-17-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, 15-17-ը նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում հուլիսի 12-14-ը` կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել