Երթ դեպի նախագահական՝ ՇՄԱՓ օրինագիծը չստորագրելու պահանջով
Վաղը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մաշտոցի այգուց երթով մի շարք բնապահպանական նախաձեռնություններ, կազմակերպություններ, ինչպես նաև անհատ քաքաղաքացիներ երթով շարժվելու են նախագահի նստավայր` նրան հանձնելու փետրվարի 6-ին Ազգային ժողովի երեսփոխանների ընդունած ՇՄԱՓ օրինագիծը չստորագրելու եւ կրկին ետ վերադարձնելու մասին պահանջ: Նշված օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Օրհուսի, Էսպոյի եւ այլ կոնվենցիաներին, ինչպես նաեւ Հայաստանի կառավարությանն ուղղված`Օրհուսի կոմիտեի պահանջներին:
Այս հայտարարությունը տարածած բնապահպանները նշում են, որ իրենց պահանջը չկատարելու պարագայում կհանգեն այն հետեւության, որ Հայաստանի բնության ոչնչացումը համակարգվում է ուղղակիորեն ՀՀ նախագահի նստավայրից եւ ձեռք կառնենք այդ հետեւությունից բխող համարժեք միջոցառումներ:
ՇՄԱՓ օրինագծի վտանգների հակիրճ նկարագրությունը՝ Թեղուտի խնդրի օրինակով.
Թույլատրվելու է կատարել անսահմանափակ քանակությամբ անտառհատումներ` առանց հասարակական լսումների և փորձաքննության անցկացման - Սա նշանակում է, որ առանց մասնագիտական եզրակացության, առանց փորձաքննության, առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու կարող են անսահմանափակ քանակությամբ անտառ հատել:
Հասարակությունը մեկուսացվել է որոշումների կայացմանը գործնականում մասնակցելու հնարավորությունից – Հակառակ Թեղուտի գործի շրջանակներում Օրհուսի կոմիտեի պահանջի, այս օրինագիծը չի նախատեսում որոշումների կայացմանը հասարակության իրական մասնակցության հնարավորություն: Այսինքն, հասարակությունն ըստ էության լիովին մեկուսացված է «որոշումների կայացման» գործընթացից և կարող է ընդամենը կարծիք հայտնել:
Հասարակությանը հնարավորություն չի տրվում բողոքարկելու կայացված որոշումները – Թեև Օրհուսի կոմիտեն հստակ և ընդգծված կերպով սահմանել է, որ շահագրգիռ հասարակությունը (ազդակիր համայնք, բնապահպանական ՀԿ-ներ և այլն) պետք է ունենան բնապահպանական հարցերով դատարան դիմելու իրավունք, այս օրինագիծը չի նախատեսում նման հնարավորություն:
Շրջակա միջավայրին հասցված էկոլոգիական վնասի տնտեսական գնահատում չի իրականացվելու – Հենց էկոլոգիական վնասի տնտեսական հաշվարկի մեխանիզմի բացակայությունը հնարավորություն ստեղծեծ Թեղուտի հանքի շահագործման համար (Թեղուտում մի հսկայակա տանձենին գնահատվել է ընդամենը 1000 դրամ, Շնող գետը գնահատվել է ընդամենը 175 հազար դրամ եւ այլն):
Մոտ 10 անգամ կրճատվել են հասարակական լսումների և փորձաքննության ժամկետները - Նման մոտեցումը մասնագետին ու փորձագետին զրկում է որակյալ փորձաքննություն անելու հնարավորությունից:
ՇՄԱՓ օրինագիծն ուղղակիորեն վերաբերումա նաեւ քաղաքային այգիներում ու պուրակներում իրականացվող շինարարության հետ: Էդ տարածքներում իրականացվող գործունեության տեսակներն ընդգրկված են չարաբաստիկ «Գ» կատեգորիայի մեջ: Օրինագծի 4-րդ հոդվածից մեջբերում եմգործունեության այն տեսակները, որոնք իրականացվելու են հանրային կանաչ տարածքներում`
1.Զբոսայգիներ կամ պուրակներ կամ անտառպուրակներ կամ պահպանվող տարածքներում հանգստի գոտիներ կամ օբյեկտներ:
2.Քաղաքաշինական կառույցներ` 1500քմ-ից ավելի կառուցապատման մակերեսով կամ կառույցներ, որոնք նախատեսվում է իրականացնել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում:
Հիշեցնենք, որ «Գ» կատեգորիայում ընդգրկված գործունեության տեսակները գործնականում հասարակական լսումներ չեն անցնում, դրանց վերաբերյալ մասնագիտական եզրակացություն չի տրվում, պետական փորձաքննության չեն ենթարկվում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել