HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մատաղիսի գործի վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է. գործը քննում է ԱԱԾ-ն

16 տարի առաջ Մատաղիսում երկու զինծառայողի սպանության առթիվ հարուցված  քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է, և գործն ուղարկվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ։ Այս մասին «Հետքին» ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ քրեական գործը պահանջվել և ուսումնասիրվել է, և, նկատի ունենալով, որ քրեական գործով առկա են պարզման, ստուգման և հստակեցման ենթակա մի շարք առանցքային նշանակություն ունեցող հանգամանքներ` այն ուղարկվել է ԱԱԾ:

Երկու զինծառայողների` Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ ի սկզբանե մեղադրվում էին երեք զինծառայողներ` Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը, որոնք 2012 թվականին արդարացվել են, իսկ գործի քննությունը շարունակվել է` սպանության հանգամանքներն ու սպանություն կատարած անձի (անձանց) բացահայտելու համար:

2013  թվականին, սակայն, գործի վարույթը կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու հիմքով:

Հիշեցնենք, որ երկու զինծառայողի սպանությունը տեղի էր ունեցել 2003թ. դեկտեմբերի 24-ին: Զինծառայողներ Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանն, ըստ գործի նյութերի, քաղցրավենիք գնելու նպատակով դուրս են եկել զորամասի տարածքից և այլևս չեն վերադարձել։ Միայն կես ամիս անց նրանց դիերը հայտնաբերվել են Մատաղիսի ջրանցքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter