HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քոլեջների և ուսումնարանների դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետներում փոփոխություն է կատարվել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով փոփոխություն է կատարվել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում: Մասնավորապես, փոխվել են կրթության և գիտության նախարարի 2012 թ.  ապրիլ 5-ի N 254-Ն հրամանով հաստատված  ընդունելության ժամկետները:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ սահմանվել է, որ առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի փաստաթղթերն ընդունվում են ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 17-ը (ոլորտային մասնագիտություններով` հաստատության սահմանած ընդունելության քննության օրվանից 2 օր առաջ, բայց ոչ ուշ, քան օգոստոսի 15-ը), իսկ հեռակա ուսուցման համար՝ մինչև նոյեմբերի 25-ը:

Թափուր տեղերի առկայության դեպքում մրցութային հիմունքով կարող է ընդունվել ընթացիկ տարում այլ մասնագիտական ուսումնական հաստատություն մրցույթով չանցած այն դիմորդը, ով մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 22-ը ներառյալ կներկայացնի պահանջվող փաստաթղթերը, իսկ ոլորտային մասնագիտություններով դիմորդները նաև տվյալ տարվա համար հանձնած քննության գնահատականի վերաբերյալ տեղեկանքը:

Ընդունելության մրցույթի վերջնական արդյունքների հրապարակումից հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 25-ը ներառյալ ուսումնական հաստատությունը լիազորված մարմին է ներկայացնում ընդունելության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter