
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի
14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝
Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում:
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ Հայաստան-ԱՄՆ
բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ
Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը,
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւ ԱԺ
պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա
Կարապետյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել