HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում անցկացվել է «Թիմ բիլդինգի» տարեկան միջոցառումը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ  նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի նախաձեռնությամբ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության վարչությունների աշխատակիցների համար թիմի կառուցման (team building) հերթական տարեկան միջոցառումն անցկացվել է Արցախի Հանրապետությունում։ Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը կարևորել են երկու հանրապետությունների հարկային մարմինների միջև համագործակցության և փորձի փոխանակման շարունակականությունը։
Արցախի ֆինանսների նախարարության աշխատակիցները ներկայացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում ԱՀ հարկային մարմնի ձեռքբերումների վերաբերյալ շնորհանդես։ Միջոցառման շրջանակում ամփոփվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության վարչությունների ձեռքբերումները՝ նախորդ թիմային աշխատանքի ամրապնդմանն ուղղված միջոցառումից առ այսօր և նախանշված նպատակներին հասնելու համար իրականացված քայլերը: Քննարկվել է ընդհանուր նպատակներին հասնելու գործում թիմային աշխատանքի անհրաժեշտությունը: Կազմակերպվել են խաղեր՝ ուղղված անձնային որակների բացահայտմանը, թիմային աշխատանքի հմտությունների և աշխատակիցների միջև արդյունավետ փոխգործակցության զարգացմանը։
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանն այցելել են նաև Կենտրոնական պաշտպանական ուղղության զորամաս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter