ԱԺ ՀՅԴ խմբակցության հայտարարությունը
«Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի հիմնախնդիրները» թեմայով քննարկումների մասնակիցները, հաստատելով, որ.
- Հայաստանը բավականաչափ հարուստ է ոչ մետաղական հանքային պաշարներով,
- խորհրդային տարիներին Հայաստանում ոչ մետաղական հանքանյութերի վերամշակումը գտնվում էր զարգացման բավականին բարձր մակարդակի վրա,
- Խորհրդային Միության փլուզումից հետո ոլորտի ձեռնարկությունները կորցրեցին իրենց նախկին շուկաները,
- վերջիններիս մասնավորեցումը չհանգեցրեց դրանց արդիականացմանը և նոր շուկաների ձեռքբերմանը,
- այնուամենայնիվ, արտադրական և գիտական ներուժը որոշակի չափով պահպանվել է,
- ոլորտի ձեռնարկությունների վերագործարկումը և արդիականացումը հրամայական խնդիր է Հայաստանի տնտեսության զարգացման և արտահանման ներուժի ընդլայնման իմաստով.
«Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի հիմնախնդիրները» թեմայով քննարկումների մասնակիցները ՀՀ կառավարությանն առաջարկում են.
- ոչ մետաղական հանքանյութերի վերամշակմամբ նոր արտադրությունների կազմակերպումը ճանաչել որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություն,
- ոլորտի ձեռնարկությունների համար ստեղծել գործունեության բարենպաստ և խրախուսող միջավայր,
- ոլորտի ձեռնարկությունների արդիականացման և արտաքին շուկաներում մուտքի դժվարությունների հաղթահարման նպատակով կիրառել պետական ուղղակի միջամտության, այդ թվում` պետական բաժնեմասնակցության մեխանիզմներ,
- ընդունել ոլորտի հեռանկարային զարգացման հայեցակարգ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել