HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Անտեսված հուշարձաններ. «Հավուց Թառ» (լուսանկարներ)

Հավուց Թառ վանական համալիրը, որը հայտնի  է նաև Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի և այլ անուններով, օրեցօր քանդվում է: Հուշակոթողը դարձել է կերուխումի վրայր: Թեև վանական համալիրը գտնվում է Խոսրովի արգելոցի տարածքում՝ Գառնի և Գողթ գյուղերի միջև, և մուտքն ազատ չէ, սակայն այդ փաստը չի խանգարում, որ այն ինչ-ինչ ճանապարհներով վերածվի «խորովածանոցի»: Վանական համալիրը գտնվում է մշակույթի նախարարության հովանու ներքո, սակայն, 13-15-րդ դարերում գրչության կենտրոնը օր օրի էլ ավելի է քանդվում:

Ըստ տարբեր տվյալների, վանական համալիրը սկսել են կառուցել 11-րդ դարում: Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից։ Արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին ներքուստ խաչաձև տեսք ունի, իսկ արտաքուստ՝ ուղղանկյուն: Եկեղեցին չորս անկյուններում ունի ավանդատներ։ Սրբատաշ կարմրավուն տուֆից կառուցված պատերը հարուստ են արձանագրություններով։ Սակայն դրանք ստվերվել են այցելուների գրառումներով «Ա+Գ», «Նազարյան», «Վալոդ» և նմանատիպ գրությունների պակաս համալիրի պատերը չեն զգում: 

Կավիճով արված գրառումներից բացի փորագրվել են նաև քարերի վրա՝ փչացնելով հին արձանագրությունները: 

Քանդված են եկեղեցու գմբեթն ու ծածկը։ Իսկ խաչքարերը ոտատակ են արվում և վնասվում են:

 «Հետք»-ը դեռևս երկու տարի առաջ անդրադարձել էր վանական համալիրը  վերականգնելու հնարավորությանը: Մշակույթի նախարարությունը Հավուց թառ վանական համալիրի Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման նախագիծ էր պատվիրել, սակայն հայտնել էին, որ համապատասխան պետական միջոցների առկայության կամ հնարավոր մասնավոր ներդրումների դեպքում կքննարկվի նշյալ վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման հարցը: Անցել է երկու տարի, սակայն վերականգնողական աշխատանքներ այդպես էլ չեն տարվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter