HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիները չեն թողնում քննիչը և փորձագետները մտնեն Ամուլսարի հանք

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, այսօր քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք։ 

Այս մասին իր ֆեյսբուք էջում գրառում է արել քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։

«Քաղաքացիները արգելում են խմբի մուտքը հանքի տարածք: Փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը՝ խմբի անարգել մուտքը ապահովելու համար»,-նշել է Ն․ Հարությունյանը։

Ամուլսարի տարածքում տեղի ունեցող իրադարձություններին հետևում է նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Վաղ առավոտից ՄԻՊ ներկայացուցիչները կապի մեջ են Ոստիկանության հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր գործողությունները։

  

լուսանկարը՝ Շահանե Խաչատրյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter