
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Երևանի մի բնակարան, որից վտարում են քաղաքացիների
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի, փաստաբան Նինա Կարապետյանցի ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Երևանում գտնվող մի բնակարանից քաղաքացիների վտարման իրականացման վայր։ Այս մասին տեղեկացնում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Ըստ ահազանգի՝ բնակարանում գտնվում են նաև երեխաներ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Ոստիկանության հետ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել