«Ֆեյսբուք»-ում բացվել է «Կ.Գ.Ն. ընդունարան» էջը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացվել է «Կ.Գ.Ն. ընդունարան» էջը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին իրենց հուզող հարցերն ուղղել նախարարության պատասխանատուներին:
Պատասխանները նույնպես կզետեղվեն «Կ.Գ.Ն. ընդունարան» էջում: Ֆեյսբուքյան էջը նպատակ ունի բարձրացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատանքի թափանցիկությունը և դառնալ քաղաքացի-նախարարություն կապի յուրօրինակ հարթակ: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել