HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սլովակ գործարարները՝ Արցախի վարչապետի մոտ

Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն հանրապետության էներգետիկ համակարգում իրականացվող ծրագրերի խնդրով: Մասնավորապես, անդրադարձ է եղել ԼՂՀ-ում կառուցվող ՀԷԿ-երի շինարարության ընթացքին և արտասահմանյան ներդրողների մասնակցությամբ հեռանկարային նախագծերին:

Այդ և համագործակցության այլ հարցերին նվիրված հանդիպմանը ներկա են եղել Եվրոպայի Հայկական ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, սլովակ գործարարներ: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter