
Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Տատյանա Մոսկալկովայի հետ
ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:
Արման Թաթոյանը Տատյանա Մոսկալկովայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Խաչատրյան քույրերի մասին փոխանցել համապատասխան տեղեկություններ, հանրության, այդ թվում՝ իրավապաշտպանների մտահոգությունները, որպեսզի գործում առկա մյուս տվյալների հետ ուսումնասիրի և քայլեր ձեռնարկի իր իրավասության շրջանակում։
Հիշեցնենք, որ Մոսկվայում բնակվող Խաչատրյան քույրերը՝ Քրիստինան, Անգելինան և Մարիան, մեղադրվում են իրենց հոր՝ 57-ամյա գործարար Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով: Սպանությունը տեղի է ունեցել 2018թ. հունիսի 27-ին, Մոսկվայում:
Մեկնաբանել