HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ես չեմ ուզում ձեր ոսկու փոշին ոսկեզօծի Ոսկեվազի իմ խաղողները

Արարատի եւ Երեւանի երիտասարդները կազմակերպելու են ռոք համերգ եւ էկոլոգիական հեծանվարշավ «դեպի մաքուր Արարատ»: 

Բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ վերջերս Արարատ քաղաքի Օրհուս կենտրոնում երիտասարդների հետ հանդիպման էին գնացել եւ այնտեղ էլ տեղեկացել են, որ ռոք համերգ է կազմակերպվելու:

«էկոլոգիական մտածելակերպով բավականին շատ երիտասարդներ կային, մտածեցինք, որ պետք է անպայման միանալ նրանց հեծանիվներով եւ, իհարկե, տալ այս ամենին էկոլոգիական մթնոլորտ, քանի որ Արարատ քաղաքի վիճակը բավականին ծանր է»,-ասում է Մարիամ Սուխուդյանը:

Ըստ նրա՝ անզեն աչքով էլ երևում է քաղաքի փոշին, ցեմենտի անֆիլտր գործարանը: Օրհուս կենտրոնում երիտասարդները պատմել են իրենց մարզում առկա բազմաթիվ հիվանությունների մասին, Մտահոգիչ են համարել հատկապես' թոքերի, շնչուղիների, ինչպես նաև քաղցկեղի հիվանդությունների աճը: Երիտասարդնեը մարզում գլուխ բարձրացրած հիվանդությունների աճը կապել են պոչամբարի եւ ցեմենտի գործարանի հետ:

Երիտասարդները միջոցառման համար ընտրել են հետեւյալ կարգախոսները.

Ես չեմ ուզում թոքերս հանդիսանան բնական ֆիլտ Ցեմենտի գործարանի արտանետումները զտելու համար

Ես ուզում եմ ապրել առողջ ու անվտանգ ու դա իմ իրավունքն է

Ես ուզում եմ ուղղել իմ ողնաշարը, կռացած միայն ընդերքն են տեսնում, գարշելի է

Իմ ապրելու իրավունքն ավելին է քան ձեր մասնավոր շահը

Ես չեմ ուզում ձեր ոսկու փոշին ոսկեզօծի Ոսկեվազի իմ խաղողները

Ես այլևս չեմ վախենում կորցնել աշխատանքս, առավել ԹԱՆԿ իմ երեխաների առողջությունն է

Ակցիան տեղի կունենա կիրակի օրը: Երիտասարդները Երևանից դուրս կգան առավոտյան 10:00-ին  հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) եւ նախատեսում են ժամը 15:00-ին լինել Արարատ քաղաքում, որտեղ այդ ժամին սկսվելու է ռոք փառատոնը (մուտքն ազատ է):

Հեծանվարշավի երթուղին հետևյալն է՝

Երևան - Այնթափ - Մասիս - Արտաշատ - Արարատ - Երևան

Կերգեն հետևայլ Ռոք խմբերը

The Revolution - Alternative Rock

Uknown Artist - Alternative Rock

Crimesterdam - Indie Rock

Coma - Alternative Doom Metal

Favorite - Brit-Pop

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter