
Ռադիոակտիվ նյութ տեղափոխելու համար Սադախլոյի անցակետում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները վրաց-հայկական Սադախլո անցակետում ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ.-ին: Նրա վարած մարդատար միկրոավտոբուսում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր պարունակող ծանրոցներ:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ նախնական հետաքննությամբ պարզվել է, որ քաղաքացին այդ ծանրոցը պետք է տեղափոխեր Ռուսաստանի Դաշնություն: Իսկ մարդատար միկրոավտոբուսում 4 փաթեթավորած տուփեր են եղել թաքցված, որոնք պարունակել են 71 կգ ռադիոակտիվ նյութ, մասնավորապես՝ «Թորիում 232»:
ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 230-րդ և 214-րդ հոդվածներով (ռադիոակտիվ նյութի անօրինական տեղափոխում և մաքսային կանոնների խախտում), որը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում: Թբիլիսիի քաղաքային դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանավորումը:
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ դեսպանության իրավաբանը շուտով կտեսակցի ՀՀ քաղաքացուն։
Մեկնաբանել