HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել են Տաթևի խաչմերուկից դեպի Սիսիան ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ աշխատանքներն  իրականացվում են «Ոսմար» ՍՊԸ  ընկերության կողմից`  Մ2 Երևան- Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի  կմ 219+800-կմ 228 հատվածում (Տաթևի խաչմերուկից դեպի Սիսիան ճանապարհահատված): «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանի հանձնարարականով՝  նշված  ճանապարհահատվածում իրականացվող  աշխատանքներին հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի պատասխանատու ներկայացուցիչը:

Վերոնշյալ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում  են  փոսերի նորոգման, հարթեցման և նոր շերտի ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:

Անվտանգ եթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter