HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են թռչնաբուծության ոլորտում սննդամթերքի անվտանգության պահանջների պահպանման հարցերը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի նախաձեռնությամբ՝ ՍԱՏՄ դահլիճում անցկացվել է «ԵԱՏՄ պահանջներին համապատասխան սննդամթերքի անվտանգության ապահովումը թռչնամսի արտադրության ոլորտում» թեմայով գիտա-պրակտիկ խորհրդակցություն, որի նպատակն էր թռչնաբուծության ոլորտի տնտեսվարողներին լրացուցիչ անգամ ներկայացնել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջները, HACCP համակարգերի ներդրման անհրաժեշտությունը, քննարկել թռչնաբուծության ոլորտում առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները:

Տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ թեև առկա են արդյունավետ համագործակցության փաստեր և ոլորտում արդեն իսկ արձանագրվել են դրական արդյունքներ, սակայն դա առիթ չպետք է լինի ավելի հանգիստ լինելու և անփութություն դրսևորելու: «Մենք ցանկացած պահի կարող ենք մտնել ցանկացած արտադրողի մոտ, թե թռչնամսից, թե ձվից նմուշներ վերցնել և իրականացնել փորձաքնություն բոլոր ցուցանիշներով: Հատկապես հորմոնների օգտագործումը պետք է բացառվի»,- շեշտել է Գ. Ավետիսյանը:

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը թռչնամսի և ձվի խոշոր արտադրողների ներկայացուցիչներին («Արաքս թ/ֆ» ՓԲԸ, «Ագրոտեքինվեստ» ՍՊԸ, «Նուբարաշեն  թ/ֆ» ՓԲԸ, «Սպիտակ  թ/ֆ» ՍՊԸ, «Գետամեջ թ/ֆ» ՍՊԸ, «Գնդեվազ թ/ֆ» ՍՊԸ, «Շիրառ» ՍՊԸ, «Մարտունի թ/ֆ» ԼՂՀ, «Սյունիք թ/ֆ» ՍՊԸ, «Լուսակերտ Էլիտ» ՍՊԸ, «Լ-Շահանե» ՍՊԸ, «Սեվա» ՍՊԸ) ներկայացրել է HACCP համակարգի առավելությունները՝ կայուն վարկանիշ, մրցունակություն, արտահանման մեծ հնարավորություն, երաշխավորված արտադրանք, նշելով, որ այն ոչ միայն կանխարգելում է հնարավոր ռիսկերը, այլ հստակ տարանջատում յուրաքանչյուրի գործառույթն ու պարտականությունը:

Թռչնաբուծության գիտափորձարարական և տեխնոլոգիական համառուսական ինստիտուտի մասնագետ-խորհրդատու (ВНИТИП) Յուրի Ռոմանենկոն խոսել է ԵԱՏՄ տեխնիկական  կանոնակարգով  պահանջվող  թռչնի  սպանդի, վերամշակման, փաթեթավորման, պահպանման և իրացման ամբողջ շղթայում անվտանգության ապահովման միջոցառումների մասին, մասնավորեցրել արտադրական պրոցեսների անվտանգ կառավարման նրբությունները:

Թռչնաբույծների միության նախագահը տեղեկացրել է, որ թռչնամսի սպառումն աշխարհում անշեղորեն աճում է, և նույն միտումը նկատվում է նաև Հայաստանում: Դա նշանակում է, որ տեղական թռչնամսի արտադրության տեմպերը պետք է բարձրացնել՝ ապահովելով լավագույն որակ և անվտանգության ամենաբարձր մակարդակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter