HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվել են սնանկության ոլորտի հետազոտության արդյունքները

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի մասնակցությամբ այսօր ներկայացվել են սնանկության ոլորտի հետազոտության հիմնական արդյունքներն ու դրա հիման վրա մշակված ճանապարհային քարտեզը:

Ինչպես տեղեկացնում է ԱՆ-ն, հետազոտությունն իրականացվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի  կողմից ֆինանսավորող «Աջակցություն սնանկության համակարգի բարելավմանը» ծրագրի շրջանակում:

Քննարկմանը ներկա են եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը, դատավորներ, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներ, այլք:

Հետազոտությունը նպատակ ուներ բացահայտել Հայաստանում սնանկության գործընթացի տարբեր փուլերում առաջացող խնդիրները, ինչպես նաև ոլորտի քաղաքականություն մշակողների և առանցքային դերակատարների ակնկալիքներն ու դիրքորոշումները դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ։

Նախարարի առաջին տեղակալ  Արտակ Ասատրյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ սնանկության ոլորտի բարեփոխումները մշտապես գտնվում են Կառավարության առաջնահերթությունների օրակարգում, միևնույն ժամանակ նշելով, որ այն շարունակական գործընթաց է, և անհրաժեշտ է ժամանակի մարտահրավերներին զուգահեռ թարմացնել ոլորտի կարգավորումները, ինչը կբերի նաև գործարար միջավայրի բարելավմանը: Փոխնախարարը կարևորել է Միացյալ Թագավորության աջակցությունը հետազոտությունների իրականացման գործում՝ նշելով, որ դրա արդյունքներն առավել ամբողջական կարտացոլեն սնանկության ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները:

Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը նշել է, որ ՄԹ կառավարությունը մեծ պատրաստակամությամբ է ներգրավվել այս գործընթացում՝ հավատով, որ այն կնպաստի Հայաստանում ներդրումային և գործարար դաշտը առավել գրավիչ դարձնելուն:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են կատարված հետազոտության արդյունքները, որին հաջորդել է հարցուպատասխանը մասնակիցների միջև:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter