HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 21-ից 28-ը Հայաստանում կանցկացվեն Ուկրաինայի մշակույթի օրեր

Մարտի 21-ից 28-ը Երևանում և ՀՀ մարզերում կանցկացվեն Ուկրաինայի մշակույթի օրեր: Մասնավորապես, կկազմակերպվեն Ուկրաինայի նկարիչների ցուցահանդես և գալա համերգ:

Նախարար Հասմիկ Պողոսյանի և Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի՝ ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակույթի օրերի շրջանակում իրականացնել Հայաստանին նվիրված ուկրաինական «Всесвит» ամսագրի շնորհանդեսը:

Հասմիկ Պողոսյանը զրուցակցին տեղեկացրել է ապրիլի 21-ից 23-ին «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի ու հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների մասին և վստահություն հայտնել, որ Ուկրաինան «Հայ գրատպության ցուցահանդեսում» կներկայանա Հայաստանի, հայերի և հայկական պատմաճարտարապետական կոթողների մասին ուկրաիներեն հրատարակություններով, նաև ուկրաինական առաջին տպագիր գրքերի նմուշներով:

Մշակույթի նախարարության կայքի տեղեկացմամբ՝ ցուցահանդեսի ավարտից հետո գրքերն իրենց արժանի տեղը կգտնեն Հայաստանի ազգային գրադարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter