HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանը պատրաստվում է հյուրընկալել անտառներին նվիրված առաջին միջազգային գագաթաժողովը

«Գագաթաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերն ու Հայաստանը» խորագրով անդրանիկ համաժողովը ս.թ. հոկտեմբերին Հայաստանի մայրաքաղաքում կհամախմբի անտառվերականգնման ոլորտի համաշխարհային առաջատարներին: Այս մասին հաղորդում է Armenia Tree Project-ը:

Միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 20-23, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնում: Եռօրյա միջոցառումը կընդգրկի համաշխարհային մասշտաբով անտառպահպանման և վերականգնման ջանքերին ուղղված հնարավոր համագործակցությունների վերաբերյալ քննարկումներ: 

Գագաթաժողովի ընթացքում կներկայացվեն ինչպես անտառպահպանման և անտառվերականգնման ծրագրերը, այնպես էլ դրանց առաջատարները, ովքեր բազմամյա փորձի և նորարարությունների հիման վրա օժանդակում են համաշխարհային մասշտաբով ծառերի և անտառների պահպանմանն ուղղված աշխատանքներին:

Հիմնադրումից մինչ այժմ «Էյ Թի Փի»-ն աջակցել է Հայաստանի շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներին, խթանել տեղական տնտեսությունների զարգացմանն ու նպաստել քաղաքացիների կարողությունների հզորացմանը: 1994թ.-ից մինչ օրս երկրում տնկվել է ավելի քան 5.7 միլիոն ծառ և ստեղծվել հարյուրավոր աշխատատեղեր կանաչապատման և ծառատնկման տարբեր ծրագրերի իրականացման շնորհիվ:

«Թեև շատ հպարտ ենք վերջին 25 տարվա ընթացքում ձեռք բերած արդյունքներով, այնուամենայնիվ գիտակցում ենք, որ հաջորդող 25 տարիները հավասարապես որոշիչ դեր են խաղալու մեր աշխատանքներում: Այս համաժողովը հիանալի հարթակ է ներկայացնելու «Էյ Թի Փի»-ի բազմամյա փորձը կիսելու, ինչպես նաև սովորելու օտարերկրյա մասնագետներից՝ միտումով, որ  մեր բոլորի ներուժը համախմբելու միջոցով կարող ենք մեր մոլորակը ավելի կանաչ և բուսականությամբ հարուստ դարձնել »,- նշեց «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը:

Ըստ հաղորդագրության՝ համաժողովի ընթացքում կներկայացվեն անտառվերականգնման ոլորտում մինչ այժմ ձեռք բերված հաջողություններն ու այս բնագավառին առնչվող հետագա այն աշխատանքները, որոնք ծառացած են Հայաստանի և ամբողջ աշխարհի առջև: Չնայած այս ոլորտում Հայաստանի  ձեռք բերած հաջող փորձի օրինակը աստիճանաբար լայն տարածում է գտնում համաշխարհային մասշտաբով, այնուամենայնիվ դեռևս անհրաժեշտություն կա պայքարելու անտառահատումների դեմ, քանի որ այս երևույթը  շարունակում է ախտահարել ավելի ու ավելի շատ տարածքներ երկրագնդի վրա:

Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն նաև այցելություններ տեսարժան վայրեր, այդ թվում՝ դեպի Դիլիջան ազգային պարկ և  Մարգահովիտ գյուղում գտնվող «Էյ Թի Փի»-ի Միրակ ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարան: Տնկարանում մասնակիցները կարող են անձամբ ծանոթանալ և ուսումնասիրել անտառվերականգնման աշխատանքներին:

«Տասնամյակներ շարունակ Հայաստանում և տարածաշրջանում իրականացվել են բազմաթիվ անտառների պահպանման և վերականգնման ծրագրեր, ուստի այս գագաթնաժողովը հնարավորություն կընձեռի մեզ ամփոփել տարիների ընթացքում կուտակված փորձի արդյունքները, դասեր քաղել սխալներից, գրանցել հաջողություններն ու նախագծել հետագա քայլերը: ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը նմանատիպ քաղաքական բանավեճեր և քննարկումներ կազմակերպող առաջատար կազմակերպություններից է: Այս գագաթնաժողովը բնապահպանական կարևորագույն խնդիրների վերաբերյալ բաց և բազմակողմ քննարկումներ անցկացնելու մեր կարևոր հանձնառություններից մեկն է»,- նշեց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի ղեկավար Ալեն Ամիրխանյանը:

Մեկնաբանություններ (1)

Sofya Tovmasyan
Մեր կազմակերպությանը հետաքրքրված է անտառվերականգնման ծրագրով: Կուզենայինք հանդիպել, այդ ծրագրին մասնակցելու հնարավորությունները քննարկելու նպատակով: Best regards, Sofya Tovmasyan Environment Responsible Yerevan Brandy Company 2, Admiral Isakov Ave 0082, Yerevan, Armenia Tel: +374 10 51 01 00 (218) Mobile: +374 95954492 http://araratbrandy.com ARARAT encourages responsible drinking!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter