HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմվում է Հին Ջուղայից բերված խաչքարի պահպանական պարտավորագիրը

Երևանի կոնյակի գործարանի տնօրինությունը այժմ կազմում է գործարանի տարածքում գտնվող, Հին Ջուղայից բերված խաչքարի պահպանական պարտավորագիրը, որը ներկայացնելու է ՀՀ մշակույթի նախարարությանը:

Փետրվարի 7-ին նախարարության աշխատակազմի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի մասնագետները հերթական ստուգայցն էին կատարել Երևանի կոնյակի գործարան՝ ուսումնասիրելու և լուսանկարներով փաստագրելու խաչքարի պահպանվածությունը:

Ստուգայցի արդյունքները համադրվել էին նախորդ' 2011 թ. հոկտեմբերին կատարված ուսումնասիրությունների հետ, և արձանագրվել է, որ խաչքարն ու կից տարածքը բարվոք վիճակում են և որևէ փոփոխության չեն ենթարկվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter