
Եղանակը՝ առաջիկա հինգ օրերին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հուլիսի 17-ի ցերեկը, 18-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-2 5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 17-ի ցերեկը,18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել