
ՊՆ վարչական համալիրում քննարկվել են թիկունքային ապահովման խնդիրներ
Հուլիսի 16-ին պաշտպանության նախարարության (ՊՆ) վարչական համալիրի նիստերի դահլիճում անցկացվել է «ՀՀ զինված ուժերի անձնակազմի սննդի կազմակերպման գործընթացը և բարելավման ուղիները» թեմայով խորհրդաժողով: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Բացման խոսքով հանդես է եկել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Խորհրդաժողովին մասնակցել են զինված ուժերի թիկունքի վարչության սպաները, թիկունքային ստորաբաժանումների հրամանատարները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել