HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարին

Հուլիսի 17-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու հայկական պետությունների արտաքին և անվտանգային քաղաքականություններին վերաբերող մի շարք հարցեր:

Արցախի ԱԳՆ ղեկավարը  նշել է Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծման կարևորությունը: Հաշվի առնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգային ընդհանուր միջավայրը՝ Մասիս Մայիլյանն ընդգծել է տվյալ փաստաթղթի մշակման աշխատանքներում Արցախից փորձագետներ ներգրավելու նպատակահարմարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter