
Ցուցարարները սպասում են ոստիկանապետ Օսիպյանին (տեսանյութ)
Իջևանում միջպետական ճանապարհը դեռ փակ է: «Հետքի» հետ զրույցում ցուցարարները հայտնեցին, որ սպասում են ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:
Իսկ իրենց վիրավոր ընկերների մասին հստակ ոչինչ դեռևս չգիտեն, նրանց տեղափոխել են տարածքից: Ոչ ցուցարարները, ոչ ոստիկանները վիրավորների մասին հստակ թվեր չեն հայտնում:
Ճանապարհին հարյուրավոր մեքենաներ են կանգնած, չեն կարողանում տեղաշարժվել:
Հիշեցնենք, որ ճանապարհը փակելու պատճառն այն է, որ փայտ մշակողներին արգելել են փայտանյութ տեղափոխել անտառից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել